08:26:00 12.10.2025
Այս նկարը պատրաստել էի շարժման հիմնադրման առաջին տարում ու գնալով այն ավելի արդիական է դառնում: Իրոք, ինչ որ կատարվում է մեր երկրում՝ սատանայական բնույթ ունի, և դրա համար մեր պայքարը ավելին է, քան միայն քաղաքական պայքար։ Մեր պայքարը ավելի շատ հոգևոր է, որովհետև մեր նպատակը ոչ միայն իշխանության հասնելն ու իրական ազգային պետություն կերտելն է, այլև մեր ազգի իրական արժեքները, հավատը ու հոգին վերականգնելն է։
Այսօր վտանգի տակ է մեր ազգի հոգին՝ մեր արժանապատվությունը, մեր ազգային ինքնությունը, մեր էությունը։ Եթե մենք մեր քաղաքական պայքարի հիմքում չդնենք հայի իրական հոգու վերականգնումը, ապա ոչ մի քաղաքական պայքար երկարատև հաջողության չի հասնի ու նրա կողմից իշխանափոխությունը էապես բան չի փոխի:
Մեր իրական թշնամին դավաճանությունը, կոռուպցիան կամ անարդարությունը չեն միայն․ մեր իրական թշնամին հոգևոր ապականումն է, որը թաղել է մեր հայրենակիցների հույսը, պայքարելու կամքը, պատիվը և պարտքի զգացումը։ Դրանից է առաջացել մեր հասարակական ու քաղաքական հիվանդությունները: Այդ պատճառով մեր պայքարը նախ և առաջ հոգևոր զարթոնքի պայքար է, հետո միայն՝ քաղաքական։ Միայն այն ժողովուրդը, որը պայքարով վերականգնում է իր հոգին՝ դառնալով իսկական ազգ, կարող է կերտել այնպիսի վեհ պետություն, որը արժանի է իրեն։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ