ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Միտում ունեի իմ փոքր լուման ներդնել Արցախը Հայաստանի մաս պահելու սուրբ գործում...

04:27:00 13.11.2024

Միտում ունեի իմ փոքր լուման ներդնել Արցախը Հայաստանի մաս պահելու սուրբ գործում...

Երբ Ամերիկայից տեղափոխվելուց հետո պայմանագրային հիմունքներով Տավուշի դիրքերում ծառայության անցա 2017թ-ին, և հետո, երբ կամավորագրվեցի 2020թ-ի 44-օրյա դավադիր պատերազմին, միտում ունեի իմ փոքր լուման ներդնել Արցախը Հայաստանի մաս պահելու սուրբ գործում: Սակայն, երբ տեսա 2018թ-ի ազգադավ իշխանափոխությունը և հետո, երբ 2020թ-ին Մարտակերտի խրամատներում լսեցի Արցախի կապիտուլացիայի լուրը, ես ավելի խորը համոզվեցի, որ մեր խնդիրը նախ և առաջ քաղաքականության մեջ է և միայն քաղաքական խնդիրը լուծելով կարող ենք լուծել ռազմական խնդիրները: Եթե կազմակերպված ու լուրջ ձևով քաղաքական խնդիրները չլուծենք, մենք չենք կարող երաշխավորել, որ Սյունիքը կմնա Հայաստանի անբաժանելի մասը: Այդ է պատճառը, որ առայժմ հանեցի զինվորական համազգեստս, և, հագնելով կոստյումն ու փողկապը, սկսեցի զբաղվել քաղաքականությամբ: Ամեն դեպքում միևնույն է՝ զինվորը կարող է բանակից դուրս գալ, բայց բանակը չի կարող դուրս գալ զինվորի միջից...

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։