ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Չորս տարի առաջ դավադիր պատերազմ էր ընթանում Արցախի դեմ այս չորս ուժերի փոխհամագործակցությամբ...

03:15:00 05.11.2024

Չորս տարի առաջ դավադիր պատերազմ էր ընթանում Արցախի դեմ այս չորս ուժերի փոխհամագործակցությամբ...

Չորս տարի առաջ դավադիր պատերազմ էր ընթանում Արցախի դեմ այս չորս ուժերի փոխհամագործակցությամբ, սակայն այդ դավադրությունը իրենց ուզած արդյունքի չէր հասցնի, եթե մենք չունենայինք հայրենադավ թրքամետ իշխանություն ու իրենց ենթարկվող գեներալիտետ, որոնք պայմանավորվելով համագործակցում էին այս չորս ուժերի հետ, և եթե չունեանյինք նեոբոլշևիկ ազգուրաց կեղծ ընդդիմություն, որոնք հաղթելու մասին մտածելու փոխարեն մտածում էին ինչպես շուտ հանձնվենք ու պարտվենք պատերազմը:

Ինչ խայտառակ ու մեր ազգին նվաստացնող կեղծ «խաղաղության պայմանագիր» ուզում են թող ստորագրեն այս խեղկատակները, միևնույն է, այդ «խաղաղությունը» չի արժենա այն թղթին, որի վրա ստորագրվելու է: Եվ որքան ուզում են թող այս ապազգային քաղաքական մարմնավաճառները բղավեն «խաղաղության» մասին, միևնույն է, մենք այս դավադրությունը ու Արցախի կորուստը չենք մոռանալու և բոլոր նրանք, ովքեր կապ ունեին այդ դավադրության հետ՝ հաստատ չեն մարսելու:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։