06:35:00 11.08.2025
Մեր նախնիների համար Նավասարդը միայն տոն չէր․ այն էր հաղթության ու կյանքի վերածննդի օր, տարվա լուսաբացը՝ մեր պայքարով և Արարչի կամքով օրհնված։
Նավասարդը սկսվեց Հայկ Նահապետի հաղթանակով, երբ հազարամյակներ առաջ այս օրը նա տապալեց բռնակալ Բելի իշխանությունը և ազատություն պարգևեց իր մոլորված և պառակտված ժողովրդին։ Այդ հաղթանակը նշանավորեց հայ ազգի ծնունդը և դիմադրության ոգին, որը հոսում է մեր երակներում մինչև այսօր։
Այսօր Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում կանգնած է իր ամենաթույլ կետում։ Բայց թուլության պահերն են, որ դառնում են վերածննդի սկիզբ։ Նավասարդը մեզ հիշեցնում է, որ մենք մեր ռազմիկ նախնինների զավակներ ենք, որը բազմիցս վեր է կանգնել խորտակումից։ Սա մեր պահն է՝ թոթափելու պարտության շղթաները, վերանորոգելու մեր երդումը մեր Հայրենիքի և անկախ պետականության հանդեպ՝ սկսելով վերելքի նոր ու երկար ճանապարհը։
Գալիք տարիները չպետք է լինեն կործանվելու և հանձնվելու, այլ՝ արթնանալու և պայքարելու տարիներ։
Սա մեր Նավասարդն է։ Մեր վերածնունդը սկսվում է հիմա։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին և հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ