12:44:00 07.06.2025
Ամեն քաղաքական շարժում, որը հիմնված է ճշմարտության վրա, խոսքը պարզապես հաղորդակցության միջոց չէ. այն զենք է ու ջահ։ Երբ սուտը պաշտպանվում է փողով ու կեղծավոր մեդիայով, միայն ճշմարիտ ձայնն է, որ կարող է ցրել մառախուղը։
Խոսքը ուժ ունի՝ արթնացնելու քնածներին, գոտեպնդելու վախեցածներին, լուսավորելու մոլորվածներին, և միավորելու ցրվածներին։ Ճշմարտությունը ինքն իրենով չի հաղթում։ Այն պահանջում է կրակ և համոզմունք։ Երբ այն արտասանվում է բացահայտ ու խիզախ կերպով, կարող է տարածվել ավելի արագ, քան ցանկացած սուտ՝ կեղծ քարոզչությամբ։
Ահա թե ինչու, եթե պայքարում ես արդարության համար, պետք է տիրապետես խոսքի արվեստին - ոչ միայն տեղեկացնելու, այլ ոգեշնչելու, ոչ միայն լսվելու, այլ առաջնորդելու համար։
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ