03:00:00 05.06.2024
Եթե մարդ ուզում է իմանալ, թե ինչպիսին է լինում իսկական սրբազան հոգևորականը, պետք է իմանա իտալացի հոգևորական, գիտնական, գրող և փլիսոփա Ջիորդանո Բրունոյի մասին, ով ճշմարտություն խոսելու համար (այն, որ մոլորակներն են պտտվում Արևի շուրջ ու ոչ հակառակը, և կյանքով լի Տիեզերքը հավերժ է, որը չի կարող ունենալ կենտրոն) Կաթողիկ եկեղեցու կողմից դատապարտվեց և մահապատժի դատավճիռ ստացավ։ Նա հնարավորություն ուներ զղջալ իր ասածների համար, որպեսզի մահապատժի չենթարկվեր, բայց Բրունոն չհերքեց իր ասածներից ոչ մեկը, որի արդյունքում Հռոմի հրապարակում նրան կենդանի այրեցին։ Նույնիսկ նրա բերանը փակեցին այրվելու ժամանակ, որպեսզի նա չխոսի անսահման Տիեզերքի մասին։
Այնուհետև, տասնամյակներ ու հարյուրամյակներ անց Բրունոն նահատակ ճանաչվեց ոչ միայն գիտության համար, այլև ճշտմարտության համար։ Եվ իրոք իսկական հոգևորական սրբազանը պետք է նահատակ լինի ճշմարտության համար, ոչ թե իր ժողովրդին ստերով մոլորեցնի ու կուրորեն հետևի կեղծ ամբոխահաճ ու սատանայական շարժումներին՝ քննադատություններից ու պարասավանքից խուսափելու նպատակով, ինչպես տեսանք 2018թ-ին։
Երբ Հայաստանը ունենա Ջիորդանո Բրունոյի նման նույնիսկ մի քանի սրբազան հոգևորականներ, նոր մենք կարող ենք ունենալ իսկական հոգևոր Հայաստան։
#Սրբազան_Պայքար
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ