06:24:00 06.10.2025
Ճակատագրի կանչով որոշեցի զբաղվել քաղաքականությամբ, քանի որ կործանման եզրին գտնվող Հայաստանը արժանի է քաղաքական առաջնորդի, որը չի ծախվում և կոմպրոմիսների չի գնում իր գրպանները լցնելու ու մի քիչ ավելի հայտնի դառնալու համար։ Արժանի է մի քաղաքական արաջնորդի, ով այս հակահայկական-նեոբոլշևիկյան քաղաքական համակարգից դուրս է և ամբողջությամբ դեմ: Այսքան ճանապարհ չեմ անցել ու այսքան աշխատանք չեմ կատարել, որպեսզի դառնամ ինչ-որ օլիգարխի կամակատարը: Դա դավաճանություն կլինի իմ գաղափարներին, որոնք կրել եմ իմ ողջ գիտակից կյանքում, և, որոնք այս քանի տարի հետևողական աշխատանքով կամաց-կամաց իրականություն եմ դարձնում:
Այն, ինչ անում եմ, անում եմ նոր սերնդի մեջ ազգայնականությունը արթնացնելու և նրանց ճիշտ ճանապարհը ցույց տալու համար, որպեսզի մեր Հայրենիքը իսկապես ունենա հաղթական ու փառահեղ ապագա։
Հետևաբար ես՝ որպես համալսարանի նախկին դասախոս, անհայտ հայրենադարձ և հասարակ շարքային զինվոր, մտել եմ քաղաքականություն ոչ թե այդ դաշտում պարզապես մաս կազմելու կամ տեղ զբաղեցնելու նպատակաով, այլ՝ իմ անկոտրում կամքի ուժով մեր քաղաքականության ընթացքը ամբողջությամբ և արմատապես փոխելու համար։ Վստահ եմ մեր պայքարի հաղթանակի վրա, քանի որ տիեզերքում չկա ավելի հզոր ուժ քան մի գաղափար, որի ժամանակը հասունացել է:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Ամենաանողոքը #Այս_Անգամ_Աշխարհը
Հ.Գ. Այս նկարը պատրաստել է «Հոսանք»-ին աջակցող երիտասարդներից մեկը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ