06:58:00 08.08.2025
Պատերազմից առաջ, երբ Արցախը ազատագրված էր և միայն Հայաստանի զինված ուժերն էին վերահսկում տարածքը, Բաքվի բռնապետի պահանջը երբեք չի եղել, որ ադրբեջանցիները գնան «Ղարաբաղ» և ապրեն հայերի վերահսկողության տակ։ Նա պահանջում էր, որ հայկական բանակը ամբողջությամբ հետ քաշվեր տարածքից և այն ընդունվեր որպես Ադրբեջանի մաս։ Այդ պահանջը՝ իրենց տեսանկյունից, կարելի էր համարել բնական ու ողջամիտ։
Սակայն մեր երկրում վաղուց հօդս է ցնդել ողջամտությունը։ Պատերազմի խայտառակ պարտությունից և Արցախում հայերի էթնիկ զտումից հետո, այս հայրենադավ իշխանության հետ համագործակցող նեոբոլշևիկյան կեղծ ընդդիմությունը պահանջում է «միջազգային հանրությունից», որ արցախցիները գնան ապրեն օկուպացված Արցախում՝ Ադրբեջանի լծի տակ, ինչը, ըստ էության, նշանակում է, որ նրանք պետք է ապրեն մեր հողի վրա՝ ստրուկի կարգավիճակով։
Նման բաներ ասում են այս պիղծ համակարգի քաղաքական մարմնավաճառները, որովհետև մեր քաղաքական դաշտը՝ վերևից ներքև, լի է դավաճաններով ու սրիկաներով, որոնք կրում են ստրկամիտ մտածելակերպ և իրենց պարտվողական հոգեբանությունը փորձում են պարտադրել մեր հասարակությանը։ Խոսքեր չկան բացատրելու, թե որքան ստոր արարածներ են այդ տականքները։
Եթե մենք ունենայինք իրական ազգային պետություն և ինքնիշխան քաղաքական դաշտ, ապա գործիչները նման անհեթեթ պահանջներ ներկայացնելու փոխարեն կպահանջեին, որ Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ դուրս գան Արցախից, իսկ Բաքուն ճանաչի Արցախը՝ բոլոր շրջաններով և հյուսիսային Արցախի հետ միասին, որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Սա է միակ հայամետ, հայաստանակենտրոն և ազգային քաղաքական դիրքորոշումը այս հարցում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ձեզ փորձում են համոզել, թե սա «անիրատեսական» է, ուղարկեք գրողի ծոցը։ Շատերը սա կհամարեն «առավելապաշտություն», բայց իրականում սրանից ավելի ողջամիտ դիրքորոշում գոյություն չունի: Մենք տեսանք, թե նրանց փոխզիջումների քաղաքականությունն ու «իրատեսությունը» մեզ ինչ օրի հասցրին։
Մեր ազատամարտիկները 30 տարի առաջ ազատագրեցին Արցախը, որովհետև ունեին հենց առավելապաշտական և հաղթական դիրքորոշում, քանի որ միայն այդպիսի մտածելակերպով է հնարավոր կերտել հաղթանակներ։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ