03:00:00 24.09.2023
Այս քանի օրը իջնում եմ քաղաք, որպեսզի հեռվից դիտեմ տարբեր հանրահավաքները, որ տեսնեմ ինչ է կատարվում ու նաև հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ՝ նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։ Այս քանի օրվա մեջ էլ նաև բավականաին շատ մարդ գրեց ինձ՝ իմ նախաձեռնած շարժմանը աջակցություն հայտնելու համար, որոնց գրածները բավականին ոգևորիչ ու հուզիչ էին։ Նույնիսկ մի քանիսը ցանկություն հայտնեցին շարժմանը միանալու ու մասնակից դառնալու։
Թե առցանց, թե իրականում, տեսնում եմ, թե ինչ քաոս է տիրում մեր երկրում։ Նկատում եմ նաև, որ իմ հայրենակիցները փնտրտուքի մեջ են մի առաջնորդի, ով կարող է մեր Հայրենիքը այս օրհասական վիճակից դուրս հանել և ոտքի կանգնեցնել մեր ազգին։ Դա բնական է, քանի որ այսպիսի ժամանակների համար են առաջնորդները ծնվել։
Սակայն եթե իմ հայրենակիցները ընտրելու են մեկին՝ որպես իրենց առաջնորդ, ես խորհուրդ կտամ, որ ընտրեն մեկին, ով քաղաքականության մեջ մաքուր է մնացել և տարիներ շարունակ հավատարիմ է մնացել իր գաղափարներին՝ երբեք չդավաճանելով իր սկզբունքներին։ Վստահեն մեկին, ով ոչ մեկի «շունը» չի եղել և չի փոխել քաղաքական ճամբարներ՝ գումար աշխատելու կամ իր կարիերան առաջ տանելու համար, ինչպես տեսնում ենք բազմաթիվ քաղաքական մարմնավաճառների մոտ։ Թող հետևեն մեկին, ով իր կյանքի ճանապարհով, հաստատակամությամբ, անկոտրում կամքով ու գործած քայլերով է ապացուցել իր հայրենասիրությունը, քանի որ միայն այդպիսի մարդն է արժանի Հայաստանի պետության ղեկը ստանձնել։ Ընտրե՛ք խելամտորեն։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ