01:21:00 18.10.2025
Հայ ազգի հետ կապ ունեցող Ժամանակակից դարաշրջանի բոլոր փաստաթղթերը՝ Սան Ստեֆանոյից մինչև Լոզանը մեզ ցույց են տվել, որ մենք չենք կարող մեր շահերը առաջ տանելու համար մեր հույսերը կապել ո՛չ Արևելքի, ո՛չ էլ Արևմուտքի հետ: Ցույց են տվել, որ այդ բոլոր բանակցությունների ու թղթերի հետևում իրականում ուժի՝ «երկաթե շերեփի» լեզուն է խոսում: Ցույց են տվել, որ եթե դու քեզնից որևէ ուժ չես ներկայացնում ու պատրաստ չես քո շահերի համար վճռական պայքար մղել նախ և առաջ քո սեփական ուժերի վրա հենվելով՝ քեզ բոլորը արհամարելու են և բանի տեղ չեն դնելու, նույնիսկ ամենահայամետ ուժերը: Ցույց են տվել, թե որքան շատ ստրկամիտ լինենք ու որքան շատ մեզ խղճուկի ու մուրացկանի պես պահենք, այնքան ավելի շատ են ուրիշները մեզ անարգելու ու փորձելու օգտագործել իրենց սեփական շահերի համար, որոնք, միանշանակ դեմ կլինեն մեր ազգի շահերին:
Որքան հավատանք մեր ներուժին և հույսներս դնենք մեր սեփական ուժերի վրա, այնքան ավելի ճիշտ ու հայամետ քաղաքականություն կկարողանանք վարել՝ ավելի քիչ կախված լինելով օտար ուժերից: Միմիայն այդ ժամանակ, մենք կկարողանանք իրական դաշնակիցներ ձեռք բերել, ովքեր ընդհանուր շահեր կգտնեն մեր մղած պայքարի հետ, քանի որ անատամ ժողովուրդներին միշտ անօգուտ խղճում են, իսկ ատամնավորի հետ՝ հաշվի նստում:
Բոլոր մեծ քաղաքական ուժերը այսօր Հայաստանում՝ արևմտամետ կամ ռուսամետ, վիճում են նրա շուրջ, թե ով ավելի լավ հովանավոր կլինի մեզ համար, թե ով մեր փոխարեն կգա մեր անվտանգությունը կապահովի և ով կգա մեր կռիվը մեր փոխարեն կկռվի: Իրենց համարում են «ազգային», բայց նրանք ազգայնական լինելը չեն իմանա ինչ է, եթե այն նույնիսկ արծաթե սկուտեղի վրա իրենց մատուցվի, որովհետև իրենց հոգու խորքում ստրկամիտ, խղճուկ, մուրացկան ու դավաճան են: Կեղծ խոստումներ են տալիս և կեղծ հույսեր փայփայում մեր հայրենակիցների մեջ՝ ասելով այն, ինչ ժողովրդի մեծ մասը ուզում է լսել, բայց ոչ թե այն, ինչ ՊԵՏՔ է լսեն:
Իրական ազգայնական քաղաքական շարժումը այն է, որը ճշմարտությունն է ասում, անկախ նրանից թե որքան դառը լինի այն: Իրական ազգայնականը նա է, ով չի հրաժարվում պայքարից ու թշնամուն ուժ ցուցաբերելու և կիրառելու անհրաժեշտությունից: Պատմության դասերը լավ քաղելով մենք շատ պարզ հասկացել ենք, որ իրական հույսն ու փրկությունը միայն մեր մեջ է:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ