ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո պատերազմների կանոններն ու մոտեցումները փոխվել են...

01:57:00 02.11.2025

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո պատերազմների կանոններն ու մոտեցումները փոխվել են...

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո պատերազմների կանոններն ու մոտեցումները փոխվել են, բայց ոչ սկզբունքները։ Այդ աղետալի դեպքերից տասնամյակներ անց դեպք չի եղել, որ երկու մեծ պետություններ պատերազմ հայտարարեն իրար դեմ, քանի որ զենքերը շատ ավելի կործանարար են դարձել ու բանակները՝ շատ ավելի վտանգավոր, հատկապես երբ հաշվի առնենք միջուկային զինանոցները։ Շատ հազվադեպ է եղել, որ մեծ պետությունը ուղիղ հարձակվի իրեն համեմատ փոքր պետության վրա, քանի որ դրա բացահայտ ագրեսիան շատ ավելի պարզ կերևա, և դրա համար նման դեպքեր խիստ դատապարտվում են, ինչպես տեսանք 2003թ․-ին, երբ Ամերիկան պատերազմ սկսեց Իրաքի դեմ և 2022թ․-ին, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ 

Այդ է պատճառը, որ մեծ պետությունները այս վերջին 80 տարում հիմնականում օգտագործել են պրոքսի պետություններին ու ուժերին՝ իրար դեմ պատերազմելու ու իրենց շահերը առաջ տանելու կամ ավելի ճիշտ՝ իրենց ագահությունը բավարարելու համար։ Դրա օրինակները տեսնում ենք աշխարհի տարբեր անկյուններում՝ Ասիայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և իհարկե նաև մեր տարածաշրջանում։ Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմները 1920թ․-ին և 2020թ․-ին, իհարկե, շատ նմանություններ ունեն իրենց բնույթներով ու պատճառներով, բայց տարբեր են եղել իրենց մոտեցումներով։ Այն ժամանակ Ռուսաստանը ու Թուրքիան բացահայտ դաշինք կազմեցին ու ուղիղ պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ, որտեղ մեր Հայրենիքը հարձակման տակ էր քեմալական ու բոլշևիկյան զորքերի կողմից։ Դրա արդյունքում, իհարկե, Հայաստանը կորցրեց իր անկախությունը և պառակտեցին մեր հայրենիքը։ 

Սակայն 2020թ․-ի պատերազմի ժամանակ, իհարկե, ուղիղ հարձակում չեղավ Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից, ինչպես եղավ հարյուր տարի առաջ, քանի որ այդ անգամ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը օգտագործեց ու թաքուն ձևով սատարեց իր ահաբեկչական պրոքսի պետություն Ադրբեջանին, որպեսզի անուղղակիորեն հարձակվի Հայաստանի վրա՝ Արցախյան հարցը իրենց ուզած ձևով լուծելու համար։ Այդ արհեստածին ու հանցագործ պետությունը հենց դրա համար է հատուկ ստեղծվել ու արհեստականորեն աճեցվել, որպեսզի մեր երկիրը երբեք իրապես անկախ չդառնա՝ մեզ մշտապես ճնշած պահելով։ Ռուս-թուրք-սիոնիստական տանդեմը ամեն ինչ կանի, որ Հայաստանի փոխարեն իր շղթայված բորենի Ադրբեջանը լիակատար գերակայություն հաստատի այս տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով «Արևմտյան Ադրբեջան»։ 

Դրա համար, քանի դեռ գոյություն ունի Ադրբեջան կոչված պետությունը, Հայաստանը երբեք իսկապես անկախ, անվտանգ ու խաղաղ չի կարող լինել։ Հետևաբար, միայն Արցախը նորից ազատագրելով չի լուծվի այս հարցը։ Մեր անկախ պետականության դեմ վտանգը մենք կկարողանանք ամբողջությամբ չեզոքացնել, եթե անդառնալի հարվածներով ու աննախադեպ ձևերով զինասպառենք Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի Բաքվում խռովություններ սկսվեն ու ներսից մասնատվի Ադրբեջանը, ինչպես մասնատվեց Հարավսլավիան, սակայն նրանց մոտ դա ավելի դաժան է լինելու։ Գալիք հայ ազգային պետությունը պարտավոր է լինելու մտածել ու գործել այս ուղղությամբ, եթե իսկապես մտածում է անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու ճանապարհը բացել։    

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։